Կիրակի, 01 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Դիվական խրախճանք է քրիստոնյա Հայաստանում»․ Ասողիկ աբեղա Կարապետյան

«Դիվական խրախճանք է քրիստոնյա Հայաստանում»․ Ասողիկ աբեղա Կարապետյան
368
Երեկ, 12:36

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում:
Աշխարհը փոթորկած և մահ սփռած քամիները հասել են նաև Հայաստան՝ մեր կյանքի ամեն ոլորտից ի հայտ բերելով անզգամ ու անխոհեմ կամակատարների, որոնք իրենց խոսքերով ու գործողություններով գայթակղության քար են դառնում՝ հարվածելով Պետությանն ու Սուրբ Եկեղեցուն:
Քաջ լինենք և չտրվենք այդ չարահնար կործանարար գայթակղությանը՝ դառնալով չարագործներ, դառնալով ստոր անձեր: Հաստատուն մնանք մեր հավատքի մեջ, հավատարիմ լինենք մեր Հայրենիքին՝ բարձր պահելով վարկը մեր հարազատ Երկրի և անեղծ՝ սրբությունը մեր հերոս Եկեղեցու»: