«Պատմությունն ուսուցիչ չէ, այլ հսկիչ, որը դաժանորեն պատժում է չսովորած դասերի համար»․ Միքայել Մինասյան

«Ժամանակակից ազգերն ատում են իրենց անցյալը, արհամարհում ներկան և անտարբերությամբ վերաբերվում ապագային: Դժվար թե նման վերաբերմունքը լավ բանի հանգեցնի»,- այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Եվ, ուրեմն, ինչո՞ւ է անցյալը, այսինքն՝ պատմությունը, նման զայրույթ առաջացնում։ Որովհետև պատմությունն ուսուցիչ չէ, այլ հսկիչ: Նա ոչինչ չի սովորեցնում, բայց դաժանորեն պատժում է չսովորած դասերի համար։
Իսկ ի՞նչ են անում ազգերը, երբ այլևս հնարավոր չէ խուսափել հետևանքներից, բայց իրականությունը փոխելու ուժ չի մնացել: Այդ ժամանակ ակտիվանում է կոլեկտիվ հորինվածքի պաշտպանական մեխանիզմը։ Հորինվում է «նոր» պատմություն, խեղաթյուրվում են փաստերը, հասարակությունը գիտակցաբար մերժում է սեփական սուբյեկտիվությունը՝ հօգուտ զոհականության*՝ այսինքն՝ «մենք հանգամանքների զոհ ենք»։ Հասարակությունը դադարում է լինել գործող անձ և վերածվում օբյեկտի՝ հավերժական զոհի։ Չէ՞ որ դա այնքան հարմար է։
2016 թվականից (և հատկապես 2018 թվականից) Հայաստանում չի եղել մի բան, որի մասին չզգուշացվեր, չգրվեր, չխոսվեր։ Ամեն ինչ, ինչ տեղի է ունեցել (և տեղի է ունենում), հրապարակայնորեն է արվել, գրանցվել իրական ժամանակում և աջակցվել մեծամասնության կողմից։ Ամեն ինչ, ինչ տեղի է ունենում, այն գործընթացների արդյունքն է, որոնցում ակտիվորեն մասնակցել է ամբողջ հասարակությունը:
Եվ այստեղ գլխավորը չսխալվելն է՝ հասարակությունը չի դադարեցրել իր մասնակցությունը. լռությամբ, ժխտելով իր մասնակցությունը տեղի ունեցած և տեղի ունեցող ամեն ինչին, այս ամբողջ էսկապիզմով (խուսափում կյանքում տհաճ իրողությունից-Խմբ.), այն դեռևս մասնակցում է այս բոլոր գործընթացներին։ Կա՞ արդյոք ելք: Վստահ եմ, որ կա: Անկասկած՝ այո՛։
* զոհականություն՝ աշխարհայացք կամ վարքային վերաբերմունք, որի դեպքում մարդն իրեն համարում է բացառապես հանգամանքների զոհ՝ հաճախ խուսափելով պատասխանատվությունից։
Հ.Գ. Շնորհակալություն Չեսթերթոնին, Կլյուչևսկուն և Ռեմարկին, որոնց պատահական հանդիպած մտքերը դասավորվեցին այս գրառման մեջ»:

«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
107Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
181Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
126Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
133Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
106Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
253Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
103Երեկ, 17:06
«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
95Երեկ, 16:48