Հինգշաբթի, 05 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Աղդամը մինչև 2020թ․ նոյեմբերի 20-ը եղել է հայկական վերահսկողության ներքո, որևէ ադրբեջանցի չէր կարող զոհվել». Մանե Թանդիլյան

«Աղդամը մինչև 2020թ․ նոյեմբերի 20-ը եղել է հայկական վերահսկողության ներքո, որևէ ադրբեջանցի չէր կարող զոհվել». Մանե Թանդիլյան
246
Երեքշաբթի, 03 հունիսի, 2025 թ., 22:48

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրում է․ «Բաքվի դատարանում շարունակվում է մեր հայրենակիցների նկատմամբ «դատավարությունը»։ Վերջին դատական նիստում հերթական շինծու մեղադրանքներն են ներկայացվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, իբր 2020թ․պատերազմի ժամանակ քաղաքացիական անձինք են զոհվել և վիրավորվել մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Աղդամում։ Ալիևյան թատրոնը այն աստիճանի է հասել, որ «մոռանում են» պատերազմի ժամանակագրությունն ու իրադարձությունները։ Աղդամը մինչև 2020թ․ նոյեմբերի 20-ը եղել է հայկական վերահսկողության ներքո և պատերազմի ժամանակ որևէ ադրբեջանցի չէր կարող զոհվել։ Սրանք փաստեր են, որոնք պետք է դառնան Հայաստանի իշխանությունների պատասխանը՝ ուղղված առաջին հերթին միջազգային հանրությանը, ովքեր պետք է հստակ գնահատական տան այս ամենին»։

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան