Հինգշաբթի, 05 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Կրակոցներ Երևանում. պարզվել է վիրավորների ինքնությունը

Կրակոցներ Երևանում. պարզվել է վիրավորների ինքնությունը
237
Երեքշաբթի, 03 հունիսի, 2025 թ., 23:12

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է երեկ՝ հունիսի 2-ին, Երևանի Մանանդյան փողոցում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նրանք են Երևանի բնակիչներ 20-ամյա Կարպիս Ֆոդուլյանն ու 21-ամյա Գոռ Խաչատրյանը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 2-ին ժամը 20:10-ի սահմաններում կրակոցներ էին հնչել Երևանում։