Հինգշաբթի, 05 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Դատարանը մերժեց Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը»․ Զարուհի Փոստանջյան

«Դատարանը մերժեց Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը»․ Զարուհի Փոստանջյան
254
Երեքշաբթի, 03 հունիսի, 2025 թ., 23:30

Փաստաբան Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատարանը մերժեց հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը
Այսօր՝ 2025 թվականի հունիսի 3-ին, ժամը 17:50-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից ներկայացված միջնորդության քննությունը։
Շուրջ 5 ժամ տևած փակ դատական նիստից հետո դատարանը մերժեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ՝ Արթուր Պողոսյանի միջնորդությունը՝ հիմք ընդունելով ներկայացված փաստական հանգամանքների և իրավական հիմնավորումների անբավարար լինելը։
Դատարանի որոշմամբ՝ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կալանքի ժամկետի երկարաձգումը անհիմն է և հակասում է օրենսդրությամբ սահմանված նվազագույն միջամտության սկզբունքին։ Նման որոշումը դիտարկվում է որպես կարևոր քայլ՝ լրագրողական գործունեության ազատության և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
Լիլիթ Աղեկյանը, որպես հետաքննող լրագրող, շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում՝ իր մասնագիտական գործունեության և բարձրաձայնած բազմաթիվ աղմկոտ բացահայտումների շնորհիվ։ Լիլիթ Աղեկյանի փաստաբան՝ Զարուհի Փոստանջյան 03 հունիսի, 2025թ.»։