«Պետական ո՞ր պաշտոնյան է նման հիմարություն ներկայացրել ձեզ». Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը գրում է. «Հարգելի՛ մեր թոշակառուներ և մեր հայրենակիցներ, չկարողացա չանրադառնալ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արտահայտած հերթական անհասկանելի մտքին՝ «Եթե ապրիլին ողջ պետական ապարատը աշխատավարձ չստանար, թոշակները կբարձրանային 1400 դրամ»:
Նիկոլ Փաշինյան, Ձեզ ո՞ր պետական պաշտոնյան է նման հիմարություն ներկայացրել, որ եթե ապրիլ ամսին ամբողջ պետական ապարատը աշխատավարձ չստանա, ապա թոշակները կբարձրանա ընդամենը 1400 դրամ:
Համաձայն վիճակագրական կոմիտեի, ՀՀ-ում՝ պետական ապարատում աշխատում է 210 000-ից ավել մարդ, 2023 թվականին թոշակառուների թիվը չի գերազանցել 500 000 թոշակառուն:
Միջին ամսական աշխատավարձը կազմում է 266 000 դրամ:
Հիմա մի փոքր մաթեմատիկա.
1. Եթե 210 000 պետական աշխատավարձ չստանա, ապա կտնտեսվեր 210 000*266 000=55 860 000 000 դրամ:
2. Հիմա ստացված թիվը բաժանենք թոշակառուների թվին 55 860 000 000 / 500 000=111 720:
Այսպիսով փաստենք, որ մեկ ամիս պետական ապարատը աշխատավարձ չստանալու դեպքում թոշակառուների թոշակը կբարձրանա 111 720 դրամով:
Հարգելի հայրենակիցներ, գնահատեք ինքներդ...»:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
35703.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
35803.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
39303.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
41503.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
33003.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
118302.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41901.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
147701.09.2026, 18:06