Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Թուրքիայից կիրականացվեն կանոնավոր թռիչքներ դեպի Դամասկոս 

Թուրքիայից կիրականացվեն կանոնավոր թռիչքներ դեպի Դամասկոս 
129
Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ., 20:08

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ AJET ավիաընկերությունը Ստամբուլի «Սաբիհա Գյոքչեն» և Անկարայի «Էսենբողա» օդանավակայաններից կսկսի ուղիղ չվերթներ դեպի Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։
Առաջին չվերթը դեպի Դամասկոս կկայանա հունիսի 16-ին՝ «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանից։ Հունիսի 17-ից կսկսվեն նաև չվերթներ Անկարայից դեպի Դամասկոս։

Ստամբուլ-Դամասկոս չվերթները կիրականացվեն շաբաթական 4 օր՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ, իսկ Անկարա-Դամասկոս չվերթները՝ շաբաթական 3 օր՝ երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի։

Ուրալօղլուն հավելել է, որ հուլիսից սկսած նախատեսվում է Ստամբուլից դեպի Դամասկոս չվերթների հաճախականությունը մեծացնել՝ դարձնելով ամենօրյա։