Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Գյուղնախարարությունը վերացրել են, գյուղացիների հոգսերը` անտեսել»․ Ոսկան Սարգսյան

«Գյուղնախարարությունը վերացրել են, գյուղացիների հոգսերը` անտեսել»․ Ոսկան Սարգսյան
206
Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ., 22:06

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Թթու ջուր - Նավուր ճանապարհին, Բերդ համայնքի տարածքում, ամառանոցում մեր տաքսու երևանցի վարորդը 10 լիտր կաթ գնեց՝ լիտրը 250 դրամով։ Վարորդն ասաց, որ այդ կաթից մածուն սարքելուց հետո մածնի վրա հաստ շերտով կաթի սեր է նստած լինում։
Երևանի սուպերմարկետներում լիտրն ավելի քան 500 դրամով կասկածելի ծագումով կաթ կամ կաթնային մթերք է վաճառվում։ Պետությունը պետք է արտոնյալ վարկերով նպաստի գյուղատնտեսակսն փոքր ձեռնսրկությունների զարգացմանը, որոնք բնապահպանական առումով մաքուր արտադրանքւը կարողանան հանել մեծ շուկա։ Սակայն գյուղատնտեսական երկիր Հայաստանում գյուղնախարարությունը վերացրել են, գյուղացիների հոգսերը՝ անտեսել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան