Շաբաթ, 07 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Սպիտակ թուրք», «թուրքի գործակալ»․ եվրոպամետներն ու ռուսամետները վիճեցին ԱԺ-ի դիմաց

«Սպիտակ թուրք», «թուրքի գործակալ»․ եվրոպամետներն ու ռուսամետները վիճեցին ԱԺ-ի դիմաց
310
Երեկ, 12:42

Ինչպես հայտնել էինք «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ ՀՀ Ազգային ժողովի մուտքի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպվել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցի դեմ։
Նրանք վանկարկում էին․ «Ռուսաստան, դավաճան, մարդասպան, հեռու Հայաստանից»։ Ոստիկանները պահանջեցին ակցիան իրականացնել առանց վիրավորական կոչերի, ինչից հետո քաշքշուկ սկսվեց։ Ոստիկանը Բաբաջանյանի ձեռքից վերցրեց բարձրախոսը։

Միաժամանակ ԱԺ դիմաց ակցիա էին իրականացնում նաև Մատվիենկոյի այցը ողջյունելու եկած քաղաքացիները․ «Էս եվրոպամետները թուրքի գործակալ են։ Համամի՞տ եք, որ գնանք Եվրոպա ու դառնանք Թուրքիայի վասալ»,- ասում էին նրանք։ Ռուսամետների և եվրոպամետների միջև իրավիճակը մի պահ լարվեց։

Լարված իրավիճակ՝ ԱԺ շենքի դիմաց
«Էս եվրոպամետները թուրքի գործակալ են». ակցիայի մասնակից
Բողոքի ակցիա ԱԺ շենքի դիմաց՝ Վալենտինա Մատվիենկոյի այցի դեմ