«Հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ լոբբիստական աշխատանքը պետք է շարունակվի»․ Մարիամ Խալոյան
![]() 302 Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ., 22:30 «Հայաստանը ո՛չ Թրամփի, ո՛չ էլ Բայդենի փրկությանը չպետք է սպասի, դա չի լինելու․ Հայաստանը պետք է այնպես ներկայանա, որ շահ լինի»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ամերիկահայ լոբբիստ, Ամերիկայի հայկական համագումարի քոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն կարող է Թրամփի վարչակազմին հետաքրքրել, օրինակ, առաջին քրիստոնյա երկիր լինելով։ Անդրադառնալով Ադրբեջանում հայ ռազմագերիների առկայության հանգամանքին և դիտարկմանը, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե այս հարցով աշխատանքներ են տանում, իսկ ընդդիմությունը նրանց մեղադրում է գերեվարվածներին բախտի խմահաճույքին թողնելու համար, և մեծ հաշվով, ձևավորված չէ միջազգային օրակարգ՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով, մինչդեռ ԱՄՆ-ն կարող է իմպերատիվ կերպով հասնել ռազմագերիների ազատ արձակմանը, Խալոյանն ընդգծեց․ «Ամերիկայի հայկական համագումարի համար ամենակարևորը ՀՀ սահմանների պաշտպանությունն է, իսկ երկրորդը՝ գերեվարված անձանց ազատագրման միջոցներ գտնելը»։ Նրա հավաստմամբ՝ որպես Վաշինգթոնում գործող կառույց, Համագումարն աշխատում է Քոնգրեսի հետ, որպեսզի կարողանա Սպիտակ տանը համոզել՝ ավելի կտրուկ գործողությունների գնալ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
