«Վեհափառը պիտի գնահատական տա՝ նորմա՞լ է, որ արքեպիսկոպոսը շփվում է օտարերկրյա կառույցի հետ՝ ՀՀ-ում իշխանափոխության համար»․ Ռուբեն Ռուբինյան
![]() 197 Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ., 23:36 «Եթե կա ընկալում, որ Եկեղեցու ղեկավարությունը մտել է քաղաքականության մեջ, դա նշանակում է, որ Եկեղեցու ղեկավարության հետ մի բան այն չէ՝ առնվազն այդ առումով։ Եթե նման հարց կա ձևակերպված մեր հանրության մեջ, դա վկայում է պրոբլեմի մասին, որն ունի աստվածաբանական և քաղաքական-տրամաբանական բաղադրիչներ։ Աստվածաբանական բաղադրիչը վեճի ենթակա չէ․ կուսակրոն լինելու վերաբերյալ եկեղեցական կանոնը հստակ է՝ կաթողիկոսը պետք է լինի կուսակրոն։ Հիմա մենք չիմանա՞նք՝ ինչի հետ գործ ունենք»,- այս մասին «Ֆակտոր»-ի եթերում նշեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով իշխանություն-Եկեղեցի՝ վերջին շրջանի լարվածությանը։ «Վերջերս ՀԱԵ արքեպիսկոպոսներից մեկը՝ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ իր հետ կապ են հաստատել տարբեր աշխարհաքաղաքական ուժային կենտրոններից և ասել են՝ եթե Նիկոլ Փաշինյանին չհեռացնեք իշխանությունից, Հայաստանը վերածվելու է թմրանյութերի բիզնեսի որջի, ընտանիքի նոր մոդելներ են ստեղծվելու, Հայաստանը հանձնվելու է․․․,- նշեց Ռուբինյանը,- ստացվում է, որ օտարերկրյա ուժային կառույցը կամ հատուկ ծառայությունը կապ է հաստատել Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորի հետ, որը համատեղությամբ զբաղվում է քաղաքականությամբ, և իրեն կոչ է արել հեռացնել ՀՀ լեգիտիմ ընտրված իշխանությանը․․․»։ Ռուբինյանն ասաց, որ Վեհափառը պետք է գնահատական տա․ «Նորմա՞լ է, որ գործող արքեպիսկոպոսը շփվում է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, և իրեն իշխանափոխության կոչ են անում։ Այս մարդն օտարերկրյա կառույցի հետ շփել է արտերկրից եկող նարատիվներով ՀՀ-ում իշխանափոխության համար»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
