Կիրակի, 08 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ուր էր, թե ՀՀ ղեկավարը շշպռեր Փաշազադեին»․ Հովհաննես Իշխանյան

«Ուր էր, թե ՀՀ ղեկավարը շշպռեր Փաշազադեին»․ Հովհաննես Իշխանյան
179
Այսօր, 02:12

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է․ «Ի՞նչ պետք է անի երկրի ղեկավարը, երբ մի ուրիշ երկրից վիրավորում ու սպառնում են իր քաղաքացիների մեծամասնության, իր երկրում գրանցված կրոնական կազմակերպությանը:
Կոշտ պատասխանի, թույլ չտա, որ խառնվեն իր պետության օրենսդրությանն ու քաղաքացիների հավատալիքներին:
Ուրիշ անելիք չունի՝ բացի սրանից, մնացած բոլոր անգիր արած տեքստերը Հայաստանի ներքին կյանքն ապակայունացնելու աշխատանք է, որը կարող է արվել փողի դիմաց՝ ի նպաստ Փաշազադեի:
Ուր էր, թե Հայաստանի ղեկավարը շշպռեր Փաշազադեին հայ քրիստոնյաների խղճի ազատության ոտատակ տալու համար և Սաղմոսներով հարձակվեր ոչ թե ՀՀ քաղաացիների վրա, այլ ֆաշիզմի:
Դա լինելու է քաղաքական կրոնափոխ եղած ՔՊ-ից հետո»։