«Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների». Րաֆֆի Ասլանյան
![]() 239 Երեկ, 21:48 Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ լրատվամիջոցները գրել էին, որ տեղի է ունեցել արտառոց դեպք՝ Երևանի կենտրոնում 34-ամյա տղամարդը ձեռքերով դիպչել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատներից մեկի աշխատակցի կնոջ մարմնի տարբեր հատվածներին։ Ասեմ, որ սա բնավ արտառոց չէ, Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտա, Աբովյան, Տերյան, Թումանյան փողոցների հատվածում, արդեն մեկ տարուց ավելին, մի տղամարդ անընդհատ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների, ձեռքով հպվում է նրանց մարմնի տարբեր մասերին, նրանց հասցեին հնչեցնում է հայհոյանքներ, անում է անպարկեշտ առաջարկներ։ Ինքս անցնելիս երկու անգամ միջամտել եմ, երբ ահաբեկված ինձ են դիմել տուժողները, վերջին անգամ նրանց թվում նաև երկու անչափահաս աղջիկներ էին: Երկու դեպքում էլ այդ տղամարդը փախուստի դիմեց։ Ահազանգել եմ ոստիկանություն, տևական ժամանակ որևէ մեկը չի մոտեցել, ապա հեռախոսազանգով պնդել են, որ իբրև թե ժամանել են նշված վայր, սակայն հնարավոր չի եղել հայտնաբերել հանցագործին՝ այդքան տեսախցիկների առկայության պայմաններում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, ինքս ներկայացել եմ, ցուցմունք տվել, նկարագրել տեսածս, բացատրել եմ, որ նմաններին պետք է բացահայտել, մեկուսացնել, քրեական պատասխանատվության ենթարկել։ Վարույթն իրականացնող մարմնում տեղեկացա, որ այլ ահազանգեր ևս կան, բայց կարծես ոչինչ չի փոխվել, քանի որ նույն տղամարդուն օրեր առաջ ավտոմեքենայի պատուհանից դարձյալ տեսա Մանթաշյան փողոցում՝ կանանց հետևից վազելիս։ Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |
«ՀԱԵ հետևորդ լինելու «նոր կարգ ու կանոն» է հաստատվել»»․ Տեր Մաղաքիա քահանա Օհանյան
5601:30«Մասկը կբախվի լուրջ հետևանքների, եթե որոշի ֆինանսավորել դեմոկրատներին». Թրամփ
142Երեկ, 22:49«Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք»․ ԱՄՆ դեսպանատուն
126Երեկ, 22:36«Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների». Րաֆֆի Ասլանյան
229Երեկ, 21:48«Երևանի փողոցները դարձրել են բաց ու վտանգավոր շինհրապարակներ». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
116Երեկ, 20:36«Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ»․ Մայր Աթոռ
182Երեկ, 18:48«Պատկերացնում եմ, թե ինչ վարչատուգանային մարտեր են ընթանալու քաղաքացիների դեմ». Անի Սամսոնյան
154Երեկ, 18:12«ՀՀ Կառավարությունը գերիների հարցով լուրջ չի զբաղվում, ուզում են մոռացության տանել»․ Ջոնաթան Շփանգենբերգ (տեսանյութ)
169Երեկ, 17:33