Կիրակի, 08 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

««Իշխանությունը «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնությունը զուռնա-դհոլով էր դիմավորելո՞ւ». Տիգրան Աբրահամյան

««Իշխանությունը «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնությունը զուռնա-դհոլով էր դիմավորելո՞ւ». Տիգրան Աբրահամյան
229
Երեկ, 21:36

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն, որ անվստահության գործընթացի վերաբերյալ մարդիկ բազմաթիվ հարցեր կարող են ունենալ, զարմանալի չէ, որովհետև իրավական-քաղաքական առումով այն բազմաթիվ առանձնահատկություններ ունի:
Մեծ առումով, նման լուրջ գործընթացը 1-2 քայլանի կոմբինացիաներով չի կարող սահմանափակվել: Յուրաքանչյուր փուլ ունի իր հստակ անելիքների հաջորդականությունը, որը հետևողականորեն պետք է հաղթահարել:
Այս թեմայով այսօր բազմաթիվ մարդկանց հետ եմ զրուցել՝ քաղաքական գործիչների, լրագրողների, պարզապես ակտիվ կամ թեմայի նկատմամբ հետաքրքրություն ներկայացնող քաղաքացիների:
Հասկանալիորեն հարցադրումները բազմաթիվ են, տարբեր սրության, հրատապության և առաջնահերթությունների:
Միայն մի բանի վրա եմ զարմանում, երբ մարդիկ հղում են անում իշխանության տգեղ պահվածքի, օպերատիվ քարոզչական արձագանքի և իրենց հատուկ տհաճ բսռապաշարի վրա:
Իսկ որևէ մեկն ակնկալում էր, որ իշխանությունը «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությանը զուռնա-դհոլով կամ ծափողջյուններով էր դիմավորելո՞ւ:
Բա պետք է անհանգստանան, մտահոգվեն, նյարդային լարում ունենան: Ինչի մտահոգվելու բան չունե՞ն, ինչի չգիտե՞ն, թե ինչ են արել մեր երկրի հետ: Լավ գիտեն, դրա համար էլ նյարդային շարժերի մեջ են»: