2 ամիս քարոզարշավ կընթանա. «Հրապարակ»
![]() 165 Երեքշաբթի, 10 հունիսի, 2025 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «Հունիսի 15-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետն է: Չնայած ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին, նախնական տեղեկություններով՝ սեպտեմբերի 15-ին, սակայն առաջադրումներն ավարտվելու են 5 օրից: Ընտրությունները կայանալու են կուսակցության համաժողովի ընթացքում, որի ժամանակ ՔՊ նոր վարչություն կընտրեն: Գործող 16 հոգանոց վարչության կազմը 5-ով կավելանա: Նիկոլ Փաշինյանը որոշել է ընդլայնել կանանց քվոտան․ վարչության ամեն երրորդ անդամը կին է լինելու, ուստի կանանց շրջանում թեժ պայքար է սկսվել: Նաև դրանով է բացատրվում որոշ կին թեկնածուների արտասովոր ակտիվ հրապարակային գործունեությունը՝ Փաշինյանի անօրինական քայլերը պաշտպանելու և անընդունելի լեքսիկոնը երկրորդելու ուղղությամբ: Հուլիսի կեսերից էլ քարոզարշավն է մեկնարկելու: Ճիշտ է, տասնյակ ՔՊ-ականներ ուզում են վարչության անդամ դառնալ, սակայն վստահ են, որ Փաշինյանի ճաշակով է այն ձևավորվելու՝ ընտրիչներն առաջնորդվելու են նրա նախընտրություններով»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
