Թեհրանի և Սպահանի հայոց թեմերը միացյալ հայտարարություն են տարածել
![]() 285 Չորեքշաբթի, 11 հունիսի, 2025 թ., 22:00 Թեհրանի և Սպահանի թեմերը համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «2018 թւականից ի վեր Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւններն ընդգծւած թշնամական վերաբերմունք են դրսեւորում հայ ժողովուրդի էութեան եւ ինքնութեան առանցքը կազմող բոլոր յենասիւնների, այդ թւում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ, որը հարիւրամեակներ շարունակ եղել է հայ ժողովրդի ապաւէնն ու պահապանը պատմութեան յորձանուտներում։ Հայոց եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՀ գործող իշխանութիւնների գործողութիւններն ու յայտարարութիւնները, որոնք հատել են բարոյականութեան բոլոր հնարաւոր ու անհնար սահմանները ոչ այլ ինչ են, քան ազգադաւ փորձ՝ հարւածելու հայ ժողովրդի հոգեւոր աշխարհընկալման հաստաբուն կաղնու արմատներին, որը լի է կործանարար եւ անդառնալի հետեւանքներով։ Խստօրէն դատապարտելով այս եղկելի յայտարարութիւնները, մեր ամբողջական զօրակցութիւնն ենք յայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Ամենայն հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին եւ Եկեղեցու միւս բոլոր սպասաւորներին։ Թող, որ ամենակարող Տէրը պահպանի ու պաշտպանի մեր Եկեղեցուն երեւելի եւ աներեւոյթ բոլոր չարքերից ու փորձութիւններից։ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ»։ |
Հայցադիմում է ներկայացվել՝ կրկեսի շենքն ու հողատարածքը բռնագանձել հօգուտ ՀՀ-ի
5714:00«Նռնականման առարկայի մեջ սիսեռի հատիկներ են․ առգրավված զենքերը օրինական են»․ ՀՅԴ
9813:24Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման մեջ
8713:18«ՔԿ-ն շապիկը հրապարակել է՝ իբր ահաբեկչության նախապատրաստվելու ապացույց»․ Քրիստինե Վարդանյան
14612:30«Մենք հեռանում ենք․ 3 ժամ է թույլ չեն տալիս տեսնենք մեր պաշտպանյալներին»․ փաստաբաններ (տեսանյութ)
11912:14«Ահաբեկչության նախապատրաստության վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել է»․ ՔԿ (լուսանկար)
12412:00«Սպորտային խաղի գնդիկներն են հայտնաբերել, ձերբակալել»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
17211:48Կեղծ տեղեկատվություն է տարածվել Սամվել Կարապետյանի կողմից սոցիալական աջակցության վերաբերյալ
17311:42