Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման մեջ
![]() 299 Հինգշաբթի, 10 հուլիսի, 2025 թ., 13:18 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «Կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, Իջևան քաղաքի կենտրոնական հատվածում՝ Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է ձևական աճուրդ, որի հիման վրա հիշյալ հողամասը 2006 թվականի փետրվարի 24-ին 1.991.800 ՀՀ դրամով վաճառվել է իր նախկին ենթակային՝ առանց վերջինիս գիտության: Արդյունքում՝ համայնքի ղեկավարը փաստացի դարձել է նշված անձի անվամբ ձեռք բերված հողատարածքի սեփականատերը: Դրանից հետո համայնքի ղեկավարը, օգտագործելով իր նախկին ենթակայի նկատմամբ ունեցած ծառայողական լիազորություններից բխող ազդեցությունը, հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումն օրինականացնելու և գույքի իրական պատկանելությունը թաքցնելու նպատակով, ցուցում է տվել վերջինիս անվամբ գրանցված սեփականության իրավունքը փոխանցել իր հետ փոխկապակցված անձին: Վերը նկարագրված գործողությունների հետևանքով թաքցվել է Իջևան համայնքի Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասի իրական պատկանելությունը, խեղաթյուրվել դրա հանցավոր ծագումը, որի արդյունքում օրինականացվել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը: Իջևան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»։ |
Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի օրն է
2008:48Սպասվող եղանակի մասին (լուսանկար)
3608:24«Իսկ զեյնաբ լսելուց Սումգայիթի ու Բաքվի կոտորածների մասին չէիր լսո՞ւմ»․ Գայանե Ասլամազյան
9700:30«Միակ մարդը, որ բացարձակապես հայկական շահեր սպասարկող քաղաքական զրույց է անում, Բագրատ Սրբազանն է»․ Հովհաննես Ավետիսյան
7700:18«ՀԷՑ-ից ի՞նչ կա, զանգող-մանգող չի եղե՞լ»․ Հռիփսիմե Առաքելյան
241Երեկ, 23:42«Մոռացա՞ք այս տեսարանը»․ Մանուել Մանուկյան
81Երեկ, 23:18«Կարծում եմ՝ շատ լավ լուսանկար է»․ Թրամփ (տեսանյութ)
119Երեկ, 22:30«Բռնատիրությունն ու ռեժիմին ստրկամիտ ծառայությունն այսպես է լինում»․ Լիլիթ Գալստյան
82Երեկ, 22:24