Հնարավորինս խուսափեք կոծուկի ու բաց մաշկի շփումից. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է. «ԻՐԱԶԵԿՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ և ԱՐՇԱՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ։
Արշավների ընթացքում հաճախ անսպասելիորեն բախվում ենք առողջությանը սպառնացող վտանգավոր իրավիճակների, սակայն իրազեկված լինելով հնարավոր է որոշակիորեն խուսափել դրանցից։
Ձեզ ենք ներկայացնում արշավների ընթացքում հաճախ ուղեկցող այս վտանգավոր բուսատեսակը՝ Կոծուկ/քեղ (լատ.՝ Heracleum) (լուսանկար 1, 2)։
Այն նեխուրազգիների (հովանոցավորների) ընտանիքի բույս է։ Ցողունի բարձրությունը 1-2 մ է (երբեմն՝ 10-80 սմ)։ Տերևները խոշոր են, փետրաձև, երբեմն՝ պարզ։ Ծաղիկները սպիտակ են կամ դեղնականաչավուն՝ հավաքված բարդ հովանոցում։ Պտուղները ձվաձև են, կլորավուն։ Հայաստանում տարածված է գրեթե բոլոր մարզերում։
ԻՆՉՈ՞Վ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՅՍ ԲՈՒՅՍԸ։
Հյութի մեջ պարունակում են նյութեր, որոնք, հայտնվելով մաշկի վրա, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ փոխազդեցության ներքո առաջացնում են 1-3-րդ աստիճանի այրվածքներ։ Այրվածքների տեղակայման և տարածվածության աստիճանից կախված ընդհուպ կարող են ստեղծել կյանքին սպառնացող իրավիճակ։ (Լուսանկար 3):
Մաշկի հետ շփման արդյունքում կարող են առաջացնել ալեգիկ սուր վիճակ։
Կոծուկից ստացված այրվածքների բուժումը բավականին երկարատև է, կախված այրվածքի աստիճանից կարող են թողնել խոր սպիներ։
ՀԱՐԳԵԼԻ ԱՐՇԱՎԱԿԱՆՆԵՐ, ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ՝
Արշավների ընթացքում, անկախ եղանակային պայմաններից՝ կրել վերջույթները ծածկող հագուստ և հնարավորինս խուսափել բույսի և բաց մաշկի շփումից։
Եթե Ձեր նախընտրած արահետի վրա անխուսափելի է կոծուկի (քեղի) հետ շփումը, խորհուրդ ենք տալիս օգտագործել արշավական ձեռնափայտերը՝ զգուշությամբ բույսի ցողունը Ձեր դեմքից և մարմնից հեռացնելու նպատակով։
Ձեզ հետ ունեցեք առաջին օգնության պարագաներ և անձնական դեղատուփ։
ՄԱՂԹՈՒՄ ԵՆՔ ԱՆՎՏԱՆԳ ԱՐՇԱՎՆԵՐ»:

«Բացառիկ կլիմայական երևույթ»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
7711:48
«Կաղնիները զանգվածաբար վարակված են»․ Քրիստինա Վարդանյան
17222.06.2026, 15:24
«Դե ինչ, ծափահարեք քաղաքապետին»․ Քրիստինա Վարդանյան
24620.06.2026, 16:30
«Հացենիները կատալպայով փոխարինելը հանցանք էր»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
22220.06.2026, 16:00
«Ուղղակիորեն լեգիտիմացվում է ադրբեջանական զինված ուժերի ներթափանցումը և 3000 հա տարածքի զավթումը». բաց նամակ (լուսանկար)
61616.06.2026, 23:39
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով
30815.06.2026, 20:18
«Նորմալ երկրում մարդկանց արդեն տարհանած կլինեին». Արեն Ափիկյան (տեսանյութ)
32715.06.2026, 13:00
«Ծանր մետաղներով հարուստ հոսքաջրերը հոսում են Կապանի փողոցներով»․ Մարիամ Սուխուդյան (տեսանյութ)
29715.06.2026, 12:48