«Նիկոլ Փաշինյանը երևի թե ուզում է Եկեղեցին ուզուրպացնել և դառնալ միապետ»․ Արթուր Վանեցյան
![]() 211 Հինգշաբթի, 12 հունիսի, 2025 թ., 22:36 «Ես չեմ ուզում մտնել այդ խոսակցության մեջ։ Եկեղեցին ինքը պետք է լուծի իր հարցերը, չեն կարող եկեղեցական հարցերը լուծվել Եկեղեցուց դուրս»,- այս մասին «Հանրային»-ի եթերում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի զավակ ունենալ-չունենալու հարցի շուրջ ծավալվող բանավեճին և դիտարկմանը, թե այդ թեմայի ընդդիմախոսները, Կաթողիկոսին սատարողները չեն պատապատասխանում այդ հարցին՝ Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ չունի։ «Իսկ ո՞վ է դիմել Եկեղեցուն և պարզաբանում չի ստացել։ Չես հասկանում Նիկոլ Փաշինյանը բլոգեր է, թե վարչապետ, ամեն առավոտ մի գրառում է անում, որով մեղադրանքներ, սպառնալիքներ, շանտաժ․․․ Եթե հարց ունի և այդքան մտածում է Եկեղեցու մասին, դրա ձևը կա․ նամակ գրել Եկեղեցական խորհրդին և խնդրել այդ հարցը լուծել։ Իսկ այն, ինչ անում է հիմա Նիկոլ Փաշինյանը, դա ուղղակի Եկեղեցու հեղինակության հետ խաղալու հերթական փորձն է, Եկեղեցին ուզուրպացնելու փորձ է․ Նիկոլ Փաշինյանը, երևի թե, ուզում է դառնալ միապետ, ուզում է Եկեղեցին ուզուրպացնել և դառնալ ամենայն հայոց վարչապետ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
