«Ինչպես է CBN-ի թղթակիցը հայտնվել Սյունիքում ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղու վրա»․ Էդմոն Մարուքյան
![]() 78 Կիրակի, 15 հունիսի, 2025 թ., 09:06 ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը. «CBN-ի ռազմական թղթակից Չաք Հոլթոնը ուղիղ եթերում ցուցադրել է Սյունիքի մայրուղին և նշել. «Ես գտնվում եմ այն ճանապարհին, որը հանդիսանում է հիմնական մայրուղին, որով Իրանը իր մահաբեր անօդաչու թռչող սարքերը Իրանից Ռուսաստան է տեղափոխում Հայաստանի տարածքով»։ Պատասխանատու մարմինները պետք է բացատրություն պահանջեն CBN-ից։ Ինչպե՞ս է օտարերկրյա հեռուստաընկերության ռազմական թղթակիցը հայտնվել ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղու վրա՝ այնպիսի գոտում, որտեղ յուրաքանչյուր շարժ պետք է վերահսկվի։ Ինչու նման այցերը սահմանափակված չեն, հատկապես հետպատերազմյան պայմաններում, երբ հակամարտությունը չի կարգավորվել, մեր բնակավայրերը պարբերաբար թիրախավորվում են, իսկ Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է պահպանվել։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |
Միքայել Աջապահյանը քաղբանտարկյալ է, պետք է րոպե առաջ ազատ արձակվի»․ Էդմոն Մարուքյան
1520:00«Գուցե ոչնչացված ձայնագրություններում Նիկոլին են զեկուցել և ինքն է ասել՝ քշեք-գնացեք». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5319:48«Անահիտ Ավանեսյանն առողջապահության նախարարությունը տվել է Արսեն Թորոսյանին՝ «կոնցեսիոն կառավարման»»․ Անուշ Պողոսյան
6519:36«Իմ պաշտպանյալը ճնշման տատանում ունի, ձախ ձեռքն ու ոտքը չեն աշխատում․ որևէ բժշկական օգնություն չի ցուցաբերվում»․ Վարազդատ Հարությունյան
7319:24Ռուսները փորձում են գրավել ռազմավարական կամուրջն ու Դնեպրի դելտայի կղզիները
9319:20Հրաչյա Քոչար 27 հասցեի կոյատար համակարգը վթարվել է. իրականացվում են փոխարինման աշխատանքներ
10518:24131 տարեկանում մահացել է Թուրքիայի ամենատարեց բնակչուհին
13918:18Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժեց Միքայել Սրբազանի պաշտպանների բողոքները
15217:42