«Իրան-Իսրայել հակամարտությունը վերածվել է հյուծման պատերազմի»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը. «Իրան-Իսրայել հակամարտությունը վերածվել է հյուծման պատերազմի, թե որ կողմն ավելի շատ վնասներ կկրի, և ո՛ր կողմն ի վերջո ձեռքերը վեր կբարձրացնի։ Սա իհարկե երևացող կողմն է։
1. Սցենար: Հաջորդը՝ ինչ-որ պահից այս կռիվը կարող է վերածվել տեխնոլոգիաների կռվի, և հարցը կարճաժամկետ հեռանկարում կդրվի ո՛չ թե ռեսուրսների, այլ ունեցած կամ ստեղծվելիք տեխնոլոգիաների վրա։
Երկարաժամկետ հեռանկարում՝ խնդիրը կդրվի ռեսուրսների վրա՝ առաջին երկու փուլում ով դիմացավ, վերջին փուլում կանցնի ռեսուրսների մրցակցության։
2. Սցենար։ Բայց...այս հակամարտությունը այդքան երկար չի կարող տևել։ Իսրայելը բլիցկրիգային գործունեության էր պատրաստվել, Իրանը ակնհայտորեն դիմացավ առաջին ալիքին, հաջորդիվ պատերազմը առավելագույն օգուտով դադարեցնելու մարտավարությունն է փորձում կիրառել Իսրայելը։
Սա էլ հենց Թրամփի «առավելագույն ճնշման» քաղաքականությունն է, որով պատրաստվում է Իրանի հետ գործարք կնքել։
Նախ ծեծել (Իսրայելի կողմից ներգրավվելով ռազմական գործողությունների մեջ), ցույց տալ որ դու այլ շանս չունես, քան գործարք կնքել։ Փորձված տեխնոլոգիա է։
3. Սցենար։ Եթե Իրանն իսկապես ունենար միջուկային զենք ստանալու արագ հնարավորություն, ապա Իրանը փորձարկում է առաջին հրթիռը, որից հետո աշխարհը կանգնում է կատարված իրողության առաջ։ Սրանից հետո պատերազմը դառնում է անիմաստ կամ կործանարար երկու կողմերի համար էլ և բանակցությունների թեման փոխվում է «չհարձակման» գործարքի։
Գուցե կան ևս մի 100 սցենարներ, որոնց մասին իրադարձությունները կխոսեն վաղը»։

ԱՄՆ-ն հարվածել է Իրանում գտնվող ավելի քան 300 թիրախների
009:54
«Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակ է մինչև ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում միջամտության դադարեցումը». ԻՀՊԿ ՌԾՈՒ
3009:30
«Բռնակալները ժողովրդի անունից են հանդես գալիս»․ Ստեփան Դանիելյան
12103:06
Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին
261Երեկ, 22:18
«Վարչական ռեսուրսի չարաշահում եղել է, իշխանության կողմից ատելության խոսք տարածվել է. ՍԴ որոշմամբ սա արձանագրվել է»․ Արամ Վարդևանյան
172Երեկ, 21:36
«Արդյո՞ք Արամ Վեհափառը կարտահայտվի Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին»․ Հակոբ Բադալյան
173Երեկ, 21:12
«Կապիտուլյանտը օտարերկրյա «կլյաուզնիկներին» օգտագործում է իր շահերի ու ցանկությունների համար»․ Գագիկ Համբարյան
157Երեկ, 20:06
«Առկա է ընտրողական արդարադատության ակնհայտ դրսևորում»․ Զարուհի Փոստանջյան
131Երեկ, 19:30