Մեկ անձ ձերբակալվել է

Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը, օրեր առաջ ծեծի է ենթարկվել։ «Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»,- «Ֆակտոր»-ի զանգին ի պատասխան ասել է քաղաքական գործչի եղբայրը և անջատել հեռախոսը։ ՆԳՆ-ից լրատվականին փոխանցել են, որ հուլիսի 25-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացվել։ «Ձեռնարկված անհետաձգելի և ծավալուն գործողությունների արդյունքում մեկ անձ ձերբակալվել է»,- նշել է ՆԳՆ ՀՀԻՎ պետի տեղակալ Էրիկ Աստվածատրյանը։ Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով: «Մեկ անձ ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»,- ասել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

««Արմատ Մեդիա»-ում խուզարկությունն ապօրինի է ճանաչվել»․ Լիաննա Գասպարյան
2013:48
«Ծեծը լրիվ տեղավորվում է երկրում տիրող կրիմինալ բեսպրեդելի շրջանակներում»․ Արամ Գևորգյան
4213:18
Մեկ անձ ձերբակալվել է
4713:12
«Ո՞նց կարա մարդ քշի, փախնի». Արամ Մելիքյանը՝ վթարի մասին (տեսանյութ)
5013:06
«Ինչո՞ւ են առեղծվածային մահերը շատացել»․ Ոսկան Սարգսյան
6612:00
«Տեսանյութ է տարածվել, թե ինչպես են դաժան հաշվեհարդար տեսնում Հայկ Կոնջորյանի եղբոր հետ»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
10511:30
«Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
10308:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11907:24