Երկուշաբթի, 27 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +30 °C

«Ինչո՞ւ են առեղծվածային մահերը շատացել»․ Ոսկան Սարգսյան

«Ինչո՞ւ են առեղծվածային մահերը շատացել»․ Ոսկան Սարգսյան
51
Այսօր, 12:00

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հուլիսի 26-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը տևական ժամանակ է դռան և հեռախոսազանգերին չի պատասխանել։ Փրկարարները, բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել են 32 տարեկան երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում։ Հուլիսի 24-ին Սևանա լճի «Կոկոբելո» հանգստյան գոտու տարածքում՝ վրանի մեջ 31 տարեկան տղայի դի է հայտնաբերվել։
Ինչո՞ւ են առեղծվածային մահերը շատացել։ Հայաստանում իշխանության «բարձր հովանու ներքո» մոլեգնում է թմրամոլության և խաղամոլության համաճարակը, շատ թմրամոլներ չեն դիմանում քիմիական ծանր թմրանյութերի քայքայիչ ազդեցությանը։ Խաղատներում մեծ գումարներ կորցրածներից ոմանք էլ ինքնասպան են լինում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան