«Բուսաբանական այգին չի ծառայում իր սկզբնական նպատակին». Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի բուսաբանական այգին՝ 90 տարվա ուղի ու չիրացված հնարավորություններ
Այսօր՝ հունիսի 17-ին, լրանում է Երևանի բուսաբանական այգու հիմնադրման 90-ամյակը։ Այն ստեղծվել է 1935-ին՝ որպես գիտական ու կրթական կենտրոն, որտեղ պետք է պահպանվեր և ուսումնասիրվեր մեր տարածաշրջանի հարուստ բուսաշխարհը։
Արդյո՞ք այգին այսօր ծառայում է իր սկզբնական նպատակին։
Ցավոք՝ ոչ։ Գիտահետազոտական աշխատանքները, մեղմ ասած, թուլացած են, տարածքում շինարարություն է ընթանում։ Բուսաբանական այգին այսօր ավելի շատ վերածվել է բիզնես շահերի կենտրոնի, փոխանակ որպես բուսաբանական գիտության զարգացման կենտրոն ծաղկեր։
Այդուհանդերձ, արձանագրենք, որ այգին ունի մեծ ներուժ՝ դառնալու ոչ միայն կանաչ ու հյութեղ քաղաքային թթվածնի ռեսուրս, այլ նաև կրթական, էկոտուրիստական, մշակութային նշանակության վայր։ Հուսանք, դեռ հնարավոր է շտկել իրավիճակը»:

«Արյունոտ» գետ Թուրքիայի թեյի մայրաքաղաքում. մեղավորին հայտնաբերել են անօդաչու սարքի միջոցով (լուսանկար)
233Երեկ, 21:31
«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
53118.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
74117.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
74716.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
74815.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
118707.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
133803.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
136603.11.2026, 00:36