Հինգշաբթի, 19 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ամսի 20-ին ինքն Էրդողանին ասելիք ունի». Միհրան Մախսուդյան

«Ամսի 20-ին ինքն Էրդողանին ասելիք ունի». Միհրան Մախսուդյան
177
Երեկ, 18:48

«Ադրբեջանաթուրքական հեղափոխությունից հետո որ սա եկավ իշխանության, առաջին հարվածը վերցրեց իր վրա եկեղեցին: Եկեղեցին անցավ, եկավ «Երկրապահ»-ի հերթը, այն կազմալուծեց, անցավ բանակին, գլխատեց, գեներալներին հանեց, հաջորդ քայլով Արցախը հանձնեց: Եվ տեսավ, որ այս ամեն ինչը ժողովուրդը կուլ է տալիս, հեշտ է մարսում, ասաց՝ ինչո՞ւ չփորձեմ նորից անցնել Եկեղեցուն: Թեպեդ ինքը չէ դա անում, այլ իր ավագ եղբայր Էրդողանը»,- դատարանի բակում լրագրողի հետ զրույցում նշեց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը:

«Ամսի 20-ին ինքն Էրդողանին ասելիք ունի՝ տես, մեծ եղբայր, փորձեցի էս ամեն ինչն անել, Եկեղեցին նորից եմ ուզում կազմալուծել, նորից ժողովուրդն ուզում ա ոտքի կանգնի: Ամեն ինչ անում եմ ձեզ համար, բայց չի ստացվում: Եթե ժողովուրդը ոտքի կանգնի, եկեղեցին ոտքի կանգնի, ապա վստահ եմ, որ այս թրքահպատակ իշխանությունը մեկ րոպե առաջ կհեռացվի իշխանությունից»,- հավաստիացրեց գնդապետը:

«Ամսի 20-ին ինքն Էրդողանին ասելիք ունի». Միհրան Մախսուդյան