«Ակնհայտ է, որ սա ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է»․ Տարոն Սիմոնյան
![]() 203 Չորեքշաբթի, 18 հունիսի, 2025 թ., 23:12 «Ակնհայտ է, որ սա ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է, և գործադիր իշխանության ղեկավարը դա չի թաքցնում իր հայտարարություններում»,- այս մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալմանը և կալանավորման միջնորդության քննությանը։ «Փաստաբաններն արդեն նշել են, որ գործն անհիմն է, իրավական հիմքերը բացակայում են։ Հույս ունենք, որ մասնագիտական բարոյականությունը կգերակայի, և կստանանք այնպիսի որոշում, որը կհամապատասխանի ՀՀ օրենսդրությանը»,- հավելեց Սիմոնյանը։ Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
