BRICS բանկը հաստատել է Կոլումբիայի և Ուզբեկստանի անդամակցության հայտերը

BRICS Նոր զարգացման բանկի (ՆԶԲ) ղեկավարությունն արդեն հաստատել է Կոլումբիայի և Ուզբեկստանի անդամակցության հայտերը և քննարկում է Եթովպիայի և Ինդոնեզիայի անդամակցության հարցը։ Այս մասին հայտարարել է ֆինանսական կազմակերպության ղեկավար Դիլմա Ռուսեֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Երկու երկիր արդեն ընտրվել է՝ որպես անդամ. դրանք Ուզբեկստանն ու Կոլումբիան են։ Երկու երկրների՝ Եթովպիայի և Ինդոնեզիայի հայտերը քննարկվում են»,- նշել է նա։
Ռուսեֆը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին ՆԶԲ-ի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու գործում իր աջակցության համար։ Նրա խոսքով՝ բանկի առջև դեռևս հիմնական խնդիրն է BRICS երկրների կողմից տեղական արժույթների օգտագործման ընդլայնման խթանումը, ինչպես նաև նոր հարթակների մշակումը, այդ թվում՝ թվային, ազգային արժույթների հիման վրա առևտրային փոխազդեցությունն ապահովելու համար։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
91316.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
84315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
61014.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
133213.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
64512.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
169010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
184009.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76909.11.2026, 15:18