Հինգշաբթի, 19 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Տգետ վարչապետին հորդորեք պահպանել Աշտիշատի ժողովի 7-րդ որոշումը՝ հեռու մնալ հարբեցողությունից, անբարոյականությունից»․ Ստեփան Դանիելյան

«Տգետ վարչապետին հորդորեք պահպանել Աշտիշատի ժողովի 7-րդ որոշումը՝ հեռու մնալ հարբեցողությունից, անբարոյականությունից»․ Ստեփան Դանիելյան
139
Երեկ, 22:18

.Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաստացի վարչապետը ասում է. «Հարգելինե՛ր, կուսության հարց չենք քննարկում, քննարկում ենք լեգիտիմության հարց, որովհետեւ 356 թվականին տեղի է ունեցել Աշտիշատի ժողովը, որը մեր եկեղեցու համար սահմանել է կուսակրոնության դաս, որը պետք է պահի եկեղեցու ավանդը և պետք է ղեկավարի եկեղեցին»:
Աշտիշատի ժողովի ժամանակ ընդունվել է 7 որոշում: Վերջին որոշումում ասվում է․
«Որոշում 7. Հեռու մնալ հարբեցողությունից, անբարոյականությունից, սպանություն կատարելուց»:
Սպանության պահը չգիտեմ, դա հետագայոմ կպարզվի, բայց որ մյուս երկու կետերը խախտում է, փաստ է:
Ինքը չի կատարում Աշտիշատի որոշումները, բայց մյուսներից պահանջում է:
Ի գիտություն, Աշտիշատի Ժողովը հրավիրել է Ներսես Մեծ կաթողիկոսը, ում կինը եղել է Սանդուխտ Մամիկոնյանն, իսկ որդին՝ Սահակ Պարթևը, ով ևս կաթողիկոս է դառնում ու գրերի ստեղծման «պառլամենտական հանձնաժողովի» ղեկավարը:
Այսինքն, Աշտիշատի ժողովի ժամանակ, իրոք, սահմանվել է կուսակրոնության դաս, սակայն այն չի եղել պարտադիր բոլորի համար:
Փոխանցե՛ք դա տգետ վարչապետին, նաև հորդորեք, որ պահպանի Աշտիշատի ժողովի 7-րդ որոշումը»:

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան