«Իշխանության կարծիքից տարբերվող կարծիք ունենալու համար քաղաքական հետապնդումների են ենթարկվում»․ Տիգրան Աբրահամյան
![]() 234 Չորեքշաբթի, 18 հունիսի, 2025 թ., 21:36 «Սովորական դարձած սցենար է, երբ որ իշխանությունն իր համար ընտրում է թիրախ և այդ թիրախի ուղղությամբ աշխատում բոլոր մակարդակներով․ կոնկրետ այս իրավիճակը փոխկապակցված է Մայր Աթոռի դեմ հարձակումների հետ»,- այս մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջի ատյանի դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալմանը և կալանավորման միջնորդության քննությանը։ Աբրահամյանի խոսքով՝ բոլոր այն գործիչները և ուժերը, որոնք իրենց զորակցությունն են հայտնում Հայ առաքելական եկեղեցուն, դառնում են իշխանությունների համար թիրախ։ Պատգամավորի դիտարկմամբ՝ Սամվել Կարապետյանի հայտարարության հիմքում իշխանազավթման կամ սահմանադրական կարգի տապալման որևէ տարր չկա։ «Այս իշխանությունը ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական, ո՛չ իրավական որևէ հիմք չունի որևէ բան ասելու նրանց, ովքեր սատարում են Եկեղեցուն։ Մարդիկ իշխանության կարծիքից տարբերվող կարծիք ունենալու համար քաղաքական հետապնդումների են ենթարկվում»,- ընդգծեց պատգամավորը։ Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
