«Դատախազը չի կարողանում հիմնավորել մեղադրանքը»․ Ռուբեն Հակոբյան
![]() 292 Չորեքշաբթի, 18 հունիսի, 2025 թ., 21:12 «Սամվել Կարապետյանն իր դիրքորոշումը դատարանում հայտնել է ներկայացված մեղադրանքի և միջնորդության վերաբերյալ, նշել է, որ մեղադրանքը բացարձակ անհիմն է, որևէ հանցանքի մասին խոսելն առնվազն անլուրջ է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը։ Փաստաբանն ընդգծեց, որ իր կարծիքով՝ դատախազը չի կարողանում հիմնավորել մեղադրանքը։ «Ես իրավական գնահատական եմ տալիս․ սա բացարձակ ապօրինի գործընթաց է, մենք իրավական պրոցեսի ականատեսը չենք»,- հավելեց Հակոբյանը։ Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում 5 ժամից ավելի է քննվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Հիշեցնենք՝ գործարարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
