Հինգշաբթի, 19 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Մեր սերնդի հոգևորականներին է վիճակված դիվահալածության պատմական փորձը». Տեր Զարեհ Աշուրյան

«Մեր սերնդի հոգևորականներին է վիճակված դիվահալածության պատմական փորձը». Տեր Զարեհ Աշուրյան
137
Երեկ, 20:12

Տեր Զարեհ Աշուրյանի գրառումը. «Չեմ հիշում, արդյոք Եկեղեցին ունեցե՞լ է ընդհանրական դիվահալածության պատմական որևիցե փորձ: Կարծում եմ, որ մեր սերնդի հոգևորականներին է վիճակված այդ աննախադեպ առիթը:
Դիվահարվածության նշաններից մեկը Սրբությունների դեմ հայհոյախոսությունն է, որը, դժբախտաբար, մեր օրերի քաղաքական իշխանության և որոշ դեպքերդում նաև հասարակական գործիչների խոսույթի գերակշռող մաս է դարձել»:

Ավելի ուշ նա ևս մեկ գրառում է կատարել. «Դիվապաշտ պղծաշուրթը դժոխքահոտ իր շուրթերից սրբության մասին իր խեղված պատկերացումներով նորից հայհոյաբանում է Ազգիս Վեհափառի և եպիսկոպոսաց դասի հասցեին:
Սուրբ Պողոս առաքյալը զգուշացնում է, որ սատանան կարող է հայտնվել նաև լուսե հրեշտակի կերպարով:
Չմոլորվեք և չգայթակղվեք սիրելի Հավատավոր զավակներ»: