«Կկանգնենք այստեղ՝ ինչքան պետք է․ լավ սպասելիքներ ունենք»․ Սարգիս Կարապետյան
![]() 148 Երեկ, 21:48 «Մենք ձիգ ենք, պինդ ենք, կկանգնենք այստեղ՝ ինչքան պետք է»,- այս մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջի ատյանի դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը՝ անդրադառնալով հոր նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին։ «Երեկ տանն եմ եղել՝ հորս կողքին։ Ցանկացած պարագայում լավ սպասելիքներ ունենք»,- հավելեց Կարապետյանը։ Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: |
«Եթե ակնհայտ լինի քաղաքական հետապնդման տարրերի առկայությունը, պետք է այս հարցին անդրադարձ կատարել»․ Անահիտ Մանասյան (տեսանյութ)
10901:13«Ով ուզում է Նիկոլին հաղթել, պետք է ընդունակ լինի նույնպես վա-բանկ գնալու». Արգիշտի Կիվիրյան
14300:42Սամվել Կարապետյանի կալանքից հետո ոստիկանական զորքը հեռանում է (տեսանյութ)
15100:36Բաղրամյան պողոտան դեռ փակ է (տեսանյութ)
11500:00ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Սամվել Կարապետյանը կալանավորվեց
133Երեկ, 23:50Իսրայելի հետախուզության հիմնական գործակալներ են ձերբակալվել. #Parstoday
135Երեկ, 23:08Էդգար Ղազարյանին ծեծած անձանց նկատմամբ պատիժ նշանակվեց՝ 80-150 ժամ հանրային աշխատանք (տեսանյութ)
206Երեկ, 23:00Թեհրանում հետապնդել ու ձերբակալել են «Մոսադի» գործակալի (տեսանյութ)
250Երեկ, 22:42