Հինգշաբթի, 19 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Կուսակրոնության երդումը խախտելը կարգապահության հարց է, այլ ոչ թե աստվածաբանական». Գուգարաց թեմի առաջնորդ

«Կուսակրոնության երդումը խախտելը կարգապահության հարց է, այլ ոչ թե աստվածաբանական». Գուգարաց թեմի առաջնորդ
186
Երեկ, 19:12

Գուգարաց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Հովնան Հակոբյանը դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իշխանությունների կողմից անդադար շահարկվող թեմային՝ կուսակրոնության երդումը խախտելուն, նշեց, որ սա կարգապահության հարց է, այլ ոչ թե աստվածաբանական հարց. «Նման հարցերը որոշում է բացառապես եկեղեցական կարգապահական հանձնաժողովը: Այս ընթացքում եղել են եկեղեցուց հեռացման բազմաթիվ դեպքեր: Եվ մենք չենք կարող պատասխանել որևէ անհիմն հայտարարության»: