Շաբաթ, 21 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Ընդունելություն` առանց մեկ բաժակ ջրի հյուրասիրության»․ Էդգար Ղազարյան

«Ընդունելություն` առանց մեկ բաժակ ջրի հյուրասիրության»․ Էդգար Ղազարյան
245
Այսօր, 09:12

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդունելություն՝ առանց մեկ բաժակ ջրի հյուրասիրության
2025 թվականի հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի Թուրքիայ կատարած այցից արարողակարգային արձանագրումներ, որոնք իրենց մեջ լուրջ խորհուրդ և նշաններ ունեն.
- ընդունելությունը տեղի էր ունեցել ոչ թե մայրաքաղաքում, այլ Ստամբուլի նախագահական նստավայրում,
- օդանավակայանում դիմավորման ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատիվ է տվել ուղեգորգի մոտ կանգնած թուրք զինվորներին, որոնք ոչ թե տարբեր զորատեսակներ, այլ պատվո պահակախմբի զինվորներ են՝ առանց դրոշի,
- այցը տևել է մեկ օր՝ առանց գիշերակացի,
- Նիկոլ Փաշինյանի պատվին ճաշ կամ ընթրիք չի տրվել,
- պաշտոնական հանդիպման ժամանակ անգամ մեկ բաժակ ջրի հյուրասիրություն չի եղել,
- Աթոռանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը և որևէ այլ հոգևորական Նիկոլ Փաշինյանին չի դիմավորել և չի ուղեկցել (դա ոչ միայն Եկեղեցու արժանի վերաբերմունք է, այլև Թուրքիայի իշխանությունների, քանզի Պատրիարքին նշանակում է Ստամբուլի նահանգապետը)»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան