«Նիկոլ Փաշինյանի քայլերը հաճախ ուղղված են ազգային արժեքների և ինքնության կազմաքանդմանը»․ Էրիկ Բեգլարյան

Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ ցավալի է ականատես լինել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, որը բազմաթիվ առումներով կարելի է բնութագրել որպես հակաեկեղեցական, հակահայկական, հակապետական և հակաազգային։ Նրա քայլերը հաճախ ուղղված են ազգային արժեքների և ինքնության կազմաքանդմանը, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ որդեգրած վերաբերմունքը վկայում է նրա իշխանության կողմից իրականացվող համակարգված հակաեկեղեցական քաղաքականության մասին։
Նման դիրքորոշումը հատկապես վտանգավոր է մեր պետության համար, երբ երկիրը կանգնած է ծանրագույն մարտահրավերների առաջ՝ թե՛ արտաքին թշնամիների, և թե՛ ներքին պառակտումների տեսքով։ Ազգային միասնության հիմքերը քանդելով՝ այս քաղաքականությունը թուլացնում է հայության դիմակայունությունը և ջնջում այն արժեքային համակարգը, որը դարեր շարունակ պահել է մեր ինքնությունը։
Հասարակության լայն շերտերի մոտ արդարացիորեն առաջանում է մտահոգություն, որ նման վարքագիծը ոչ միայն նպաստում է ազգային ինքնության կորուստին, այլ նաև բացում է դուռը օտար շահերի առաջ՝ ներառյալ թրքական ազդեցության խորացումը Հայաստանի ներսում»։

«Ասում են՝ սպորտը քաղաքականության հետ կապ չունի․ այն էլ ոնց կապ ունի»․ Ոսկան Սարգսյան
8503:06
«Վարչական շրջանների աշխատակազմերը քաղաքական հիվանդ համակարգի մնացորդ են»․ Արեգ Սավգուլյան
8501:06
«Գյումրիում լարված իրավիճակ է»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
11700:06
«Երևան, ծեծկռտուք Օպերայի մոտ»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
173Երեկ, 23:12
«Հայաստանն Ադրբեջանից ներմուծում է արտադրանք, Ադրբեջանը ոչինչ չի գնում»․ Թաթուլ Հակոբյան
73Երեկ, 22:06
Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի միջև «3+3» ձևաչափով հանդիպումների համաձայնեցմանը (տեսանյութ)
82Երեկ, 21:36
Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացու դի է հայտնաբերվել
78Երեկ, 21:06
«Հիմա կարելի է փոփքորն վերցնել ու հետևել արևմտամյոտներին»․ Տիգրան Քոչարյան
81Երեկ, 20:54