Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«ԱՄՆ հարվածներից հետո Իսրայել-Իրան հակամարտությունը կձևափոխվի»․ Արա Պողոսյան

«ԱՄՆ հարվածներից հետո Իսրայել-Իրան հակամարտությունը կձևափոխվի»․ Արա Պողոսյան
316
Կիրակի, 22 հունիսի, 2025 թ., 17:30

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի կենտրոնական շրջաններում։
ԱՄՆ հարվածներից հետո, կարծում եմ, հակամարտությունը կձևափոխվի և կզարգանա երեք տարբեր սցենարներով՝ լոկալ կամ գլոբալ ռազմական գործողությունների, և մյուս հավանական սցենարը՝ դիվանագիտական ճանապարհով։
ԱՄՆ-ն և Իսրայելը համարում են, որ Իրանի միջուկային պոտենցիալը ոչնչացրել են, հետևաբար ըստ վերջիններիս հայտարարության, պետք է որ այլևս անիմաստ լինի ռազմավարական գործունեությունների շարունակությունը։
Բայց ամեն ինչ չէ, որ հայտարարվում է, և ամեն հայտարարություն չէ, որ արտահայտում է իրերի իրական վիճակը»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան