Երկուշաբթի, 30 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Վեհափառը դիմում է մեզ` առաջիկա օրերին Էջմիածնում հնարավորինս մեծ ֆիզիկական ներկայություն ունենալու կոչով». Ռուբեն Մելիքյան

«Վեհափառը դիմում է մեզ` առաջիկա օրերին Էջմիածնում հնարավորինս մեծ ֆիզիկական ներկայություն ունենալու կոչով». Ռուբեն Մելիքյան
226
Երեկ, 18:48

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայր Աթոռից պաշտոնապես հայտնում են, որ Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ՝ առաջիկա հինգ օրերին Մայր Տաճարում երեկոյան ժամը 18։30-ին կմատուցվի Սբ. Պատարագ՝ «գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար»։
Իմ սուբյեկտիվ ընկալմամբ՝ այս կարևոր քայլով Սբ. Էջմիածինը դիմում է մեզ՝ իր հավատավոր զավակներին, Մայր Աթոռի տարածքում առաջիկա օրերին հնարավորինս մեծ ֆիզիկական ներկայություն ունենալու կոչով։ Հայաստանը զավթած թրքալեզ ռեժիմն ապացուցել է, որ ոչ մի սրբապղծության առջև այլևս չի կանգնելու, և ցանկացած պահի պատրաստ է դիմելու ցանկացած սադրանքի։ Ուստի, իսկապես կարևոր է առաջիկա օրերին, ըստ հնարավորության, լինել Սբ. Էջմիածնում»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան