Երկուշաբթի, 30 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

««Իշխանություն», ում վախերը չափ ու սահման չունեն». Գևորգ Ստեփանյան

««Իշխանություն», ում վախերը չափ ու սահման չունեն». Գևորգ Ստեփանյան
222
Այսօր, 16:00

««Իշխանություն», ում վախերը չափ ու սահման չունեն: Սամվել Կարապետյանի նկարը վկա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Գևորգ Ստեփանյանը՝ կցելով տեսանյութ: «Նույն Հյուսիսային պողոտայում մարդիկ ցույց էին տալիս թույլտվությունները՝ ժամկետի մեջ, մուծումներն արված՝ գովազդի համար, բայց եկան, քանդեցին, տարան»,- իր խոսքում ասում է Ստեփանյանը:

Արդեն հայտնել էինք, որ քաղաքապետարանի աշխատակիցները, բերետավորների մասնակցությամբ, «Տաշիր» առևտրի կենտրոնի վրայից ապամոնտաժում են Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառը: