Երեքշաբթի, 01 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Նիկոլը լավ գիտի՝ ամենամանր «ճայթյունից» ինչ «հրդեհ» կարող է բռնկվել, ուստի բնում խեղդում է յուրաքանչյուր դրվագ». Արմեն Հովասափյան

«Նիկոլը լավ գիտի՝ ամենամանր «ճայթյունից» ինչ «հրդեհ» կարող է բռնկվել, ուստի բնում խեղդում է յուրաքանչյուր դրվագ». Արմեն Հովասափյան
144
Երեկ, 20:54

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի բան ակնհայտ է. Նիկոլի իշխանության գոյության աղբյուրը խառնաշփոթն է․ դա նրան ուժ ու երկարակեցություն է տալիս։ Ի տարբերություն շատ այլ ուժերի՝ նիկոլական ռեժիմի կայունության աղբյուրը ոչ թե հասարակական վստահությունն ու ներդաշնակությունն է, այլ՝ անորոշությունն ու տոտալ քաոսը։ Եվ հենց այդ պատճառով, ամեն անգամ, երբ նկատվում է ռեյտինգի նվազում, հանրային դժգոհության աճ կամ օբյեկտիվ ճգնաժամ՝ նա փաթեթավորում է նոր «հեղաշրջման փորձ» բնորոշումը։
Այս քարոզչական հնարքը կրկնվում է պերմանենտ՝ 2018-ից ի վեր՝ մեխանիկական ճշգրտությամբ։ Երբ ընդդիմությունը դուրս է գալիս փողոց՝ «սադրիչներ են», երբ հոգևորականը խոսում է՝ «իշխանություն տապալելու դավադրություն ու ահաբեկչություն» է, երբ բերման ենթարկված քաղաքացու մոտ գտնում են հեռախոս՝ «հեղաշրջման գործիք» է։ Տպավորություն է, որ Նիկոլն ու իր թիմը չեն կարողանում անցկացնել նույնիսկ մեկ ամիս առանց նոր «հակահեղափոխության» տեսիլքի։
Ասել է թե՝ իշխանազավթումից հետո նրանք մերժել են նույնիսկ խաղաղ առօրեայի գաղափարը։ Պետական կայունությունը՝ որպես նորմ, սրանց համար վտանգ է, որովհետև ի տարբերություն իրական պետական գործիչների՝ իրենք չունեն կառավարման գաղափար կամ ծրագիր։ Դե իսկ երբ չկան լուծումներ՝ մնում է միայն վախը։
Իրականում այս ամենն ունի հստակ հոգեբանական շերտ։ Նիկոլն իշխանության է եկել՝ որպես ընդվզման մարմնացում, և այսօր, իշխանության վերևում գտնվելով, շարունակաբար փորձում է վերարտադրել նույն ռեժիմը։ Քանի որ ինքը փայլուն տիրապետում է փողոցը և գիտի, թե ամենամանր «ճայթյունից» ինչ «հրդեհ» կարող է բռնվել, ամեն կերպ բնում խեղդում է յուրաքանչյուր դրվագ։ Սա է նրա վախերի բացատրությունը։
Տգետ ազգակործան պատուհասի ողջ ռեժիմը հակահեղափոխության սպասման մեջ ապրող նյարդային, ինքնանպատակ լաբիրինթոս է։
Եթե մեկ նախադասությամբ ձևակերպենք՝ նրանք ոչ թե հեղափոխություն են արել, այլ ընդամենը կառուցել են հակահեղափոխության մշտական սպասման մի ագրեսիվ կառույց»:

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան