Երկուշաբթի, 30 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Ադրբեջանը մի քանի քայլ առաջ անցավ «Արևմտյան Ադրբեջան»-ի դիվանագիտական հաջողություններով». Անի Սամսոնյան

«Ադրբեջանը մի քանի քայլ առաջ անցավ «Արևմտյան Ադրբեջան»-ի դիվանագիտական հաջողություններով». Անի Սամսոնյան
169
Այսօր, 17:54

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աշխարհը այս տասը օրվա ընթացքում իմացավ, որ
1. ՀՀ վարչապետը պատրաստ է ցույց տալ իր սեռական օրգանները Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին:
2. Հայաստանում խոսքի կամ կարծիք արտահայտելու ազատության համար կարող ես ենթարկվել քաղաքական հետապնդման:
3. Հայաստանում կարող են հակասահմանադրական և անօրինական կերպով խլել մասնավոր սեփականությունը:
4. Հայաստանը օտարերկրյա կապիտալի և ներդրումների համար վտանգավոր երկիր է, որովհետև իշխանությունը կարող է ռեկետ անել, իսկ արդարադատությունը չի աշխատում:
5. Հայաստանը իրավունքի և օրենքի երկիր չէ այլևս, որովհետև իրավական համակարգը աշխատում է քաղաքական պատվերով:
6. Հայաստանում ամեն պատի տակ ահաբեկչության ծրագրեր են գրվում և իրականացվում, որը մեծ հարված էր առանց այդ էլ թոփալ վիճակում գտնվող զբոսաշրջային ոլորտին:
7. Հայաստանում վարչապետի որոշմամբ կարող են սահմանվել հայհոյանք տալու և չտալու օրեր:
8. Հայաստանում ապօրինի տեսագրում և ձայնագրում են մասնավոր և անձնական կյանքը և այդ առումով ոչ մեկը պաշտպանված չէ ունենալու այդ կյանքը:
9. Հայաստանում կարող են հեղաշրջման պլան գցել գրպանդ ու քեզ ձերբակալել (երանի տաս, որ իսկական պլան գոնե գցեին, կարող է ավելի հեշտ պրծնես):
Իսկ այս ընթացքում Ադրբեջանը մի քանի քայլ առաջ անցավ «Արևմտյան Ադրբեջան»-ի դիվանագիտական հաջողություններով»:

Աղբյուրը`   Անի Սամսոնյան