«Ո՞նց կարող են ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ-ում քաղաքական գործունեություն ծավալել»․ Նիկոլ Փաշինյան
![]() 835 Երկուշաբթի, 30 հունիսի, 2025 թ., 17:06 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին։ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Ազգային անվտանգության ծառայությունն արդյունավետորեն դիմակայում է բազմաթիվ մարտահրավերների, որոնց առաջ կանգնած է մեր պետությունն ու ժողովուրդը: «Բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել Հայաստանի Հանրապետությունը և անվտանգային մարտահրավերներ ստեղծել, մինչև այս պահը հաջողությամբ չեզոքացված են»,- ասել է նա՝ անդրադառնալով «ազդեցության գործակալների ինստիտուտին»: «Այս գործունեության ձևի նկատմամբ պետք է կոնկրետ վերաբերմունք արտահայտելու հնարավորություն ունենանք․․․այն հիբրիդային սպառնալիքների համատեքստում թիրախավորում է մեր պետությունը և ինքնիշխանությունը։ Մեր երկրում երևույթներ կան, որոնք շարունակաբար հանդուրժում ենք, բայց աշխարհի ուրիշ ոչ մի երկրում նման բան չեն հանդուրժի։ Օրինակ՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ-ում կարող են քաղաքական գործունեություն ծավալել, ընդ որում՝ ամենառադիկալ հայացքներ արտահայտել։ Մենք պետք է ունենանք մեխանիզմներ, անհրաժեշտության դեպքում օրենսդրության փոփոխություններ անենք, նման դեպքերում արձագանքելու համար։ Ո՞նց կարող են ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ-ում քաղաքական գործունեություն ծավալել, սահմանադրական կարգը տապալելուն ուղղված ինչ-որ կոչերով հանդես գալ, սա անթույլատրելի է և որպես ՀՀ վարչապետ չեմ կարող նման բան հանդուրժել»,- ասաց Փաշինյանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
