«Ինձ արգելեցին մուտք գործել Հայաստան»․ Կարեն Իգիթյան

Կովկասագետ Կարեն Իգիթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսպիսով, բարեկամներ, ինձ արգելեցին մուտք գործել Հայաստան: Վերադառնում էի Երևան Պյատիգորսկից, որտեղ մասնակցել էի «Կովկասյան երկխոսությանը» և խոսել Թուրքիայի կողմից Կովկասում տարածվող արմատականության մասին:
Հանրապետություն ժամանելուն պես Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայտնեցին, որ ինձ արգելվել է մուտք գործել երկիր: ԱԱԾ-ի և օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցներին հարցեր չունեմ. նրանք իրենց պահեցին հնարավորինս ճիշտ և պրոֆեսիոնալ:
Բայց ահա Հայաստանի իշխող ուժերին ուղղված հարցեր կան (հռետորական):
Ո՞րն է արգելքի պատճառը: Այն, որ լրատվամիջոցներում հանդես եկա ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցո՞ւ: Կամ այն, որ խոսեցի Թուրքիայի կողմից տարածվող արմատականության մասի՞ն:
Վերջին 16 տարիների ընթացքում ես ապրել և աշխատել եմ Հայաստանում: Ափսոս, որ հիմա չեմ տեսնի հարազատներիս, ուսուցիչներիս, ընկերներիս և ուսանողներիս:
Դասախոսները կհասկանան՝ ի՞նչն է հատկապես տխրեցնում այս իրավիճակում. անհանգստանում ես տղաների համար, ովքեր սպասում էին դասախոսություններին, ուզում էին գրել իրենց թեզերն իմ ղեկավարությամբ:
Ամեն դեպքում, սա վերջը չէ, այլ նոր փուլի սկիզբը: Կապի մեջ կմնանք»։

Թրամփը Քալիֆոռնիայում մահապատիժների կասեցումն անվանել է «աղետ արդարադատության համար»
621:36
«Սահմանադրության մեջ ԵՄ անդամակցության դրույթ ներառելով՝ ոչ մի քայլ չենք մոտենա Եվրոպային»․ Թաթուլ Հակոբյան
5221:00
«Մասիս Մելքոնյանն իրենց պետք էր, այլևս պետք չէ»․ Վահան Հովհաննիսյան
6820:30
«Բժիշկ չի եղել, ինֆարկտ ստացած մարդուն բուժակն է ցավազրկող ներարկել». Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին (տեսանյութ)
7519:54
«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
8219:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
9318:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
9418:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
15618:07