Շաբաթ, 23 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Իշխանությունները խեղդում Անկախության հռչակագրի ոգին»․ Թագուհի Թովմասյան

«Իշխանությունները խեղդում Անկախության հռչակագրի ոգին»․ Թագուհի Թովմասյան
58
Այսօր, 09:42

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր՝ Անկախության հռչակագրի ընդունման օրը, մենք պետք է մեզ հարց տանք․ ինչպե՞ս հասանք այն վիճակին, որ անկախության սուրբ գաղափարը վերածվել է վտանգված, մասնատված, սահմանները օկուպացված պետականության ու պարտադրված զիջումների և պարտությունների։
Անկախության հռչակագիրը գրված է ազատության, արժանապատվության, միասնականության ու մեր ժողովրդի իրավունքների մասին ամրագրումներով։ Իսկ այսօր իշխանությունները իրենց գործողություններով ոչ թե պաշտպանում են, այլ խեղդում նույն հռչակագրի ոգին․
• հալածում են ընդդիմադիրներին, պահում են քաղբանտարկյալներ,
• հրաժարվում են Արցախի և արցախահայերի իրավունքներից,
• վտանգի տակ են դնում Հայաստանի պետականությունը և սահմանները։
Բայց եկեք անկեղծ լինենք․ իշխանությունը միայնակ չէր կարող դա անել, եթե մենք՝ որպես հասարակություն, չլռեինք։
* Լռեցինք, երբ Արցախը կտրեցին Հայաստանից՝ էթնիկ զտման ենթարկելով:
* Լռեցինք, երբ գերիները մոռացվում են Բաքվի բանտերում։
* Լռեցինք, երբ մեր երկրի 42 կմ հատվածը վաճառքի հանվեց 99 տարով:
Այսօր ամեն մեկս պետք է հասկանանք․ անկախությունը չի պահվում փայլուն խոսքերով, այլ քաջությամբ, դիմադրությամբ ու միասնությամբ՝ թշնամուն հասցնելով խաղաղության պարտադրանքի:
Չմոռանանք մեր հերոսի խոսքերը․ «Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»»։