«Կարևոր է ընդգծել իրական անկախության և ինքնիշխանության նշանակությունը»․ Վահագն Խաչատուրյան
![]() 75 Շաբաթ, 23 օգոստոսի, 2025 թ., 10:00 Նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առթիվ․ «35 տարի առաջ մեր նորագույն պատմության ընթացքը նշանավորվեց վճռական նշանակություն ունեցող մի իրադարձությամբ․ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիրը։ Այդ որոշմամբ դարերի ընդմիջումից հետո վերականգնվեց մեր պետականության գաղափարը և սկսվեց անկախության ճանապարհով ընթացքը։ Հռչակագիրը միայն իրավական փաստաթուղթ չէր։ Այն ազգային կամքի, միասնական նպատակների և նոր ապագայի խորհրդանիշն էր։ Դրանով հստակեցվեց մեր ժողովրդի ձգտումը՝ կերտել անկախ ու ինքնիշխան պետություն, որի լիարժեք հաստատումը իրացվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով։ Այսօր, հիշելով այդ պատմական օրը, կարևորում ենք Հռչակագրի շարունակական ուժն ու արժեքը։ Այն մեր պետության զարգացման ու կայացման հիմնարար ծրագիրն է, որտեղ ամրագրված են ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, բանակի հզորացման, կրթության և տնտեսության արդիականացման պարտավորությունները։ Այսօր, մեր երկրում և մեր շուրջ կատարվող բազմաշերտ ու արմատական փոփոխությունների հորձանուտում, առավել քան երբևէ, կարևոր է ընդգծել իրական անկախության և ինքնիշխանության նշանակությունը։ Այն միայն պատմական ձեռքբերում չէ, այլ կենսական անհրաժեշտություն, որը ձևավորում է մեր պետականությունը, ապահովում ժողովրդի ազատ ու արժանապատիվ կյանքը և ամուր հիմք է մեր ապագայի համար։ Անկախությունը մեր ամենօրյա ջանքերի, ռազմավարական ընտրությունների և պատասխանատվության արդյունքն է. այն կարևորագույն ուղի և ընտրություն է, որը մենք պետք է պահպանենք, ամրապնդենք և փոխանցենք հաջորդ սերունդներին։ Հռչակագիրը նաև հիշեցում է, որ անկախությունը նվեր չէ, այլ ամենօրյա պատասխանատվություն․ ամրապնդել պետական հիմքերը, կառուցել արդար ու բարեկեցիկ հասարակություն և այն փոխանցել ապագա սերունդներին։ Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առթիվ։ Թող մեր պետությունը հաստատակամորեն քայլի խաղաղության, անվտանգության և զարգացման ուղիով»։ |

«Մի հատ կողմնորոշվեք էլի իրար մեջ․ մի քիչ հակասություն չկա՞ ձեր ասածների մեջ»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
7518:48
Բելգիայում Թրամփի անունով քաղաքական կուսակցություն է ստեղծվել. #Politico
9918:46
«Գյուղական բնակավայրերի խնդիրներն ավելանում են, հետևանքն արտագաղթն է»․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)
8018:36
«ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար 1.5 միլիոն դրամ վճարելը փողերի լվացում է». Ստեփան Դանիելյան
11218:06
ԱՄՆ-ն մտադիր է ռազմաբազա հիմնել Գազայի հատվածի հետ սահմանին․ #Shomrim
16018:00
«Նիկոլ Փաշինյանն իր կաշին ու կաշվե աթոռը փրկելու համար մատաղ է արել մեր զինվոր տղերքի կյանքերը»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
15318:00
«ՀԱԿ-ը կադրային լուրջ խնդիրներ ունի»․ Միհրան Հակոբյան
16417:24
«Ինչ-որ մեկը գիշերը չէր քնել». Աննա Մկրտչյան (տեսանյութ)
21917:08
