«Բաքվի և էրդողանական վարչախմբերի միջև առկա լուրջ խնդրի առաջին բարձրաձայնումը»․ Վարդան Ոսկանյան
![]() 93 Շաբաթ, 23 օգոստոսի, 2025 թ., 10:12 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Մեզանում ուշադրության չարժանացավ այն, որ վաշինգտոնյան գործընթացը բացասական արձագանքի արժանացավ էրդողանական վարչախմբի ոչ պաշտոնական խոսափող «Ենի Շաֆաք» թերթի և անձամբ Էրդողանին շատ մոտ կանգնած՝ դրա սյունակագիր Իբրահիմ Քարագյուլի կողմից։ Վերջինիս օգոստոսի 14-ի հոդվածի վերնագրի թևավոր ձևակերպումը շատ խոսուն է' «Պատերազմը հանձնի՛ր Թուրքիային, խաղաղությունը նվիրի՛ր Թրամփին»։ Հակահայ և այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» արատավոր միտքը համաթուրանականության կաղապարներով առաջ մղած այս հեղինակն, ըստ էության, արտահայտում է էրդողանական վարչախմբի ներքին դժգոհությունը Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխից, որը պատերազմի ժամանակ լիուլի ստացել է Թուրքիայի աջակցությւոնը, մինչդեռ այժմ այդ երկիրը զգալիորեն դուրս է թողել գործընթացից։ Սա Բաքվի և էրդողանական վարչախմբերի միջև առկա չթմբկահարվող լուրջ խնդրի թերևս առաջին՝ թեև կիսաձայն բարձրաձայնում է, որի արմատներն արհեստածին Ադրբեջանի հասարակության մեջ Էրդողանի բարձր վարկանիշն է, մինչդեռ «երկու արքա մեկ երկրում չի կարող լինել»»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
