«Որպես վարչապետ` չունի լիազորություն ներեկեղեցական կյանքին խառնվելու». Վահե Հովհաննիսյան
![]() 207 Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ., 17:54 «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանադրության 6-րդ հոդվածը սահմանում է, որ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Եկեղեցու դեմ «արշավանքը» նրանց լիազորություններից դուրս է և հակասահմանադրական է: Վարչապետի կողմից եկեղեցու դեմ ձևակերպումների, պարտադրանքի և հրահանգների թեմայով անպայման պետք է դիմել Սահմանադրական դատարան. Սահմանադրության 169 հոդվածի 1-ին մաս, 2-րդ կետ՝ սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը լուծելու հիմքով: Դա կարող են անել ընդդիմադիր պատգամավորները։ Նա, որպես վարչապետ, չունի լիազորություն՝ ներեկեղեցական կյանքին խառնվելու, Վեհափառի և Սրբազանների պաշտոնանկություն պարտադրելու և այլն։ Որպես անհատ՝ գուցե, բայց այդ դեպքում նախ պետք է ինքը հրաժարական տա, ու որպես անհատ պահանջի։ Աղբյուրը` Վահե Հովհաննիսյան |
«Մեկ ժամ է պահանջվել, որ իմանա՝ Անկախության հռչակագիրը երբ է ընդունվել»․ Ռուբեն Մխիթարյան
1412:00«Գիտե՞ք, որ ստենտ դնելուց մի քանի ամիս հետո հիվանդը կարող է մահանալ»․ Գայանե Ասլամազյան
4811:54Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի օրն է
6108:48Սպասվող եղանակի մասին (լուսանկար)
6708:24«Իսկ զեյնաբ լսելուց Սումգայիթի ու Բաքվի կոտորածների մասին չէիր լսո՞ւմ»․ Գայանե Ասլամազյան
10600:30«Միակ մարդը, որ բացարձակապես հայկական շահեր սպասարկող քաղաքական զրույց է անում, Բագրատ Սրբազանն է»․ Հովհաննես Ավետիսյան
8400:18«ՀԷՑ-ից ի՞նչ կա, զանգող-մանգող չի եղե՞լ»․ Հռիփսիմե Առաքելյան
257Երեկ, 23:42«Մոռացա՞ք այս տեսարանը»․ Մանուել Մանուկյան
85Երեկ, 23:18