«Կալանքի որոշումը կբողոքարկենք, նաև հատուկ վերանայման բողոք կներկայացնենք Վերաքննիչ դատարան»․ Սմբատ Մինասյան
![]() 266 Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ., 18:54 «Դատարանը որոշեց քննիչի միջնորդությունը բավարարել, երկուամսյա կալանք տվեց Արթուր Սարգսյանին, տեսակցություններն էլ սահմանափակվեցին՝ բացառությամբ մերձավոր ազգականների և պաշտպանների»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Արթուր Սարգսյանի պաշտպան Սմբատ Մինասյանը։ «Քննիչը 3 հիմք էր ներկայացրել կալանավորման համար, սակայն դատարանն արձանագրեց, որ երկու հիմքը բացակայում են՝ մասնավորապես նոր հանցանք կատարելը և փախուստի դիմելն ու թաքնվելը։ Միայն քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելով իրատեսական՝ դատարանը երկամսյա կալանավորման որոշում կայացրեց»,- պարզաբանեց պաշտպանը։ Նա նաև հավելեց, որ կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը կբողոքարկվի։ «Բողոքի մեջ կներառենք նաև բացարկի հետ կապված խնդիրները․․․ Որոշմամբ անդրադարձ կա նաև անձեռնմխելիությանը, դրա մասով ևս հատուկ վերանայման բողոք կներկայացնենք Վերաքննիչ դատարան, ակնկալում ենք, որ հատուկ վերանայման բողոքը կբավարարվի»,- նշեց Մինասյանը։ |
«Մեկ ժամ է պահանջվել, որ իմանա՝ Անկախության հռչակագիրը երբ է ընդունվել»․ Ռուբեն Մխիթարյան
1412:00«Գիտե՞ք, որ ստենտ դնելուց մի քանի ամիս հետո հիվանդը կարող է մահանալ»․ Գայանե Ասլամազյան
4811:54Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի օրն է
6108:48Սպասվող եղանակի մասին (լուսանկար)
6708:24«Իսկ զեյնաբ լսելուց Սումգայիթի ու Բաքվի կոտորածների մասին չէիր լսո՞ւմ»․ Գայանե Ասլամազյան
10600:30«Միակ մարդը, որ բացարձակապես հայկական շահեր սպասարկող քաղաքական զրույց է անում, Բագրատ Սրբազանն է»․ Հովհաննես Ավետիսյան
8400:18«ՀԷՑ-ից ի՞նչ կա, զանգող-մանգող չի եղե՞լ»․ Հռիփսիմե Առաքելյան
257Երեկ, 23:42«Մոռացա՞ք այս տեսարանը»․ Մանուել Մանուկյան
85Երեկ, 23:18