«Վերաքննիչ դատարանում եթե արմենդանիելյանական արդարադատություն չլինի, հնարավոր է՝ կալանքի գերակայությունն ընդհատվի»․ Արամ Վարդևանյան
![]() 168 Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ., 19:36 «Հիմքերի տեսանկյունից անհնար էր համարել, որ կալանքը պետք է կիրառվեր, այսպես ասած, պատշաճ վարքագիծն ապահովող խափանման միջոց։ Դատական նիստին առաջարկել էինք տնային կալանքը որպես խափանման միջոց դիտարկելը՝ նույնիսկ համակցված գրավի հետ։ Ընկալելի չէ այս դատական ակտը, այն չի կարող համարվել իրավաչափ, չի համապատասխանում իրավունքի պահանջին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի երկամսյա կալանավորման որոշմանը։ «Պետք է արձանագրել, որ Քննչական մարմնի և դատախազության ռիսկերի տեսանկյունից որոշակի նահանջ դատարանն ապահովել է, բայց երբ անձը 2 ամիս պետք է կալանավորված լինի, այն դեպքում, երբ 15 օր ազատության մեջ է եղել և դրսևորել է պատշաճ վարքագիծ, այս որոշումը ողջամիտ չէ»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ պաշտպանների կողմից իրավունքի պաշտպանության բոլոր մեխանիզմներ իրացվելու են՝ ակնկալելով, որ ի վերջո արդարությունը կգերակայի։ «Բավարար հիմքեր կան բողոքարկման համար։ Եթե Վերաքննիչ քրեական դատարանում արմենդանիելյանական արդարադատություն չլինի կամ հենց վերջինիս չմակագրվի գործը, հնարավոր է՝ իսկապես կալանքի գերակայությունն ընդհատվի»,- ընդգծեց Վարդևանյանը։ |
«Մեկ ժամ է պահանջվել, որ իմանա՝ Անկախության հռչակագիրը երբ է ընդունվել»․ Ռուբեն Մխիթարյան
1412:00«Գիտե՞ք, որ ստենտ դնելուց մի քանի ամիս հետո հիվանդը կարող է մահանալ»․ Գայանե Ասլամազյան
4811:54Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի օրն է
6108:48Սպասվող եղանակի մասին (լուսանկար)
6708:24«Իսկ զեյնաբ լսելուց Սումգայիթի ու Բաքվի կոտորածների մասին չէիր լսո՞ւմ»․ Գայանե Ասլամազյան
10600:30«Միակ մարդը, որ բացարձակապես հայկական շահեր սպասարկող քաղաքական զրույց է անում, Բագրատ Սրբազանն է»․ Հովհաննես Ավետիսյան
8400:18«ՀԷՑ-ից ի՞նչ կա, զանգող-մանգող չի եղե՞լ»․ Հռիփսիմե Առաքելյան
257Երեկ, 23:42«Մոռացա՞ք այս տեսարանը»․ Մանուել Մանուկյան
85Երեկ, 23:18