Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել իշխանական քարոզիչ-բլոգեր Ռոման Բաղդասարյանի նկատմամբ

Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել իշխանական քարոզիչ-բլոգեր Ռոման Բաղդասարյանի նկատմամբ
177
Այսօր, 20:18

Կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել իշխանական քարոզիչ-բլոգեր Ռոման Բաղդասարյանի նկատմամբ՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ:

Ըստ ներկայացված հայցի, Սամվել Կարապետյանը դատարանին խնդրում է զրպարտության համար Ռոման Բաղդասարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հունիսի 18-ին ֆեյսբուքյան իր երկու էջերում արտահայտած և զրպարտություն համարվող պնդումները։
Այս տեքստում Բաղդասարյանը պետք է գրի. «Հրապարակային հայտնում եմ, որ այդ տեղեկություններն ամբողջությամբ եղել են զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար ներողություն եմ խնդրում»։