«Armenia meatfood»-ի երկու արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
![]() 224 Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ., 20:48 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արմ Միթ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք. Երևան, Ներքին Չարբախ) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից (ապրանքանիշը՝ «ARMENIA MEETFOOD»): Ըստ լաբորատոր արդյունքների՝ «Կոտլետներ սառեցված մսային աղացած կիսապատրաստվածք» արտադրատեսակի նմուշը (արտադրված՝ 22․06․2025)՝ «բորբոսասնկեր, ախտածին ա/թ սալմոնելաներ», «Վետչինա Պրեմիում» արտադրատեսակի նմուշը (արտադրված 29․06․2025)՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակություն) ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կոտլետներ սառեցված մսային աղացած կիսապատրաստվածք», «Վետչինա Պրեմիում» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: «Արմ Միթ» ՍՊԸ-ին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր: Աղբյուրը` ՍԱՏՄ |
«Մեկ ժամ է պահանջվել, որ իմանա՝ Անկախության հռչակագիրը երբ է ընդունվել»․ Ռուբեն Մխիթարյան
1412:00«Գիտե՞ք, որ ստենտ դնելուց մի քանի ամիս հետո հիվանդը կարող է մահանալ»․ Գայանե Ասլամազյան
4811:54Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի օրն է
6108:48Սպասվող եղանակի մասին (լուսանկար)
6708:24«Իսկ զեյնաբ լսելուց Սումգայիթի ու Բաքվի կոտորածների մասին չէիր լսո՞ւմ»․ Գայանե Ասլամազյան
10600:30«Միակ մարդը, որ բացարձակապես հայկական շահեր սպասարկող քաղաքական զրույց է անում, Բագրատ Սրբազանն է»․ Հովհաննես Ավետիսյան
8400:18«ՀԷՑ-ից ի՞նչ կա, զանգող-մանգող չի եղե՞լ»․ Հռիփսիմե Առաքելյան
257Երեկ, 23:42«Մոռացա՞ք այս տեսարանը»․ Մանուել Մանուկյան
85Երեկ, 23:18